«Ձեր ունեցվածքը հանո՞ւմ եք Հայաստանից՝ հարցրինք ԵԿՄ համագումարին մասնակցող ԵԿՄ վարչության «պատվավոր» անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին։ «Սյունեցի մարդ ես, համոթ չի՞ տի հարցեր ես տալիս»։ Բա դե մամուլը գրեց, սյունեցիք էլ ասում են՝ առանց կրակ ծուխ «չիլում», գրեցին, որ գնում եք Ֆրանսիա։ «Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞, մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»։ Գորիսում եք լինում, թե՞՝ Երևանում։ «Գորիսից երեկ եմ եկել, որ համագումարին մասնակցեմ»։ Էն հանքի վարկը վերցրի՞ք։ «Հա, էլ հարց ունե՞ս»։ Չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել