«Եվրամիությունում հասկանում են՝ որքանով են անհեռանկարային Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները։ Եվ ինձ թվում է՝ նույնիսկ Ռուսաստանում են դա հասկանում, պարզապես օգտագործում են՝ որպես ժամանակավոր մարտավարական քայլեր»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով՝ ի վերջո, ո՞րն էր եվրոպական ինտեգրումից դեպի Մաքսային միություն շեղվելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման պատճառը։

Նավասարդյանի խոսքով՝ կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը Հայաստանին հնարավորություն է տվել մինչև վերջ օգտագործել այդ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները և դրա դիմաց ԵՄ-ից տարբեր աջակցություն, ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը։ «Այսինքն՝ ինչքան կարող եք՝ օգտագործեք, հետո կորոշենք, թե արժի՞ ստորագրեք, թե՞ ոչ»։

Այդ պատճառով, ըստ Նավասարդյանի՝ գործընթացը համարյա մինչև վերջ ձգձգվեց, որպեսզի Հայաստանը՝ որպես գործընկեր երկիր, կարողանա օգուտները ստանալ, բայց երբ հետագայում պարզ դարձավ, որ արդեն ժամանակն է ինչ-որ լուրջ քայլ կատարել, փաստորեն, Հայաստանի ղեկավարությանը ներկայացրին համապատասխան պահանջ։ «Ինձ թվում է՝ Հայաստանում էլ հիանալի հասկանում էին այդ խաղը, հասկանում էին՝ երբ էլ Ռուսաստանը ներկայացնի այդ պահանջը, ստիպված կլինեն ենթարկվել»,– նշել է Բորիս Նավասարդյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել