Operativ.am-ը գրում է.

Մոսկվայի № 263 դպրոցում կրակոցներ արձակած աշակերտը ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Փոխանցվում է, որ քննիչները փորձում են պարզել, թե ինչը կարող էր տղային այդ քայլին դրդել:

Հիշեցենենք, որ այսօր Մոսկվայի № 263 դպրոցում 10 դասարանի աշակերտը զինված եկել էր դպրոց և զենով կրակել է իր ուսուցչի վրա, ով ստացած հրազենային վնասվածքից մահացել էր:

Նշվում է, որ անչափահասը գերազանցիկ է եղել և վարկածներ կան, որ նա խնդիրներ է ունեցել աշխարհագրության ուսուցչի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել