Այսօր ձմռան վերջին ամսվա առաջին օրն է։
«Վերջին» բառն, այս դեպքում, արտասանում ենք առանձնակի հաճույքով։
Իմ գիտակցական կյանքում՝ չեմ հիշում մի այլ ձմեռ, որին հրաժեշտ տալը այսքան ցանկալի լիներ մեր ժողովրդի համար։
Մարդկանց հասկանում եմ՝ աննախադեպ ցրտին գումարվել են գազի ու հոսանքի բարձր սակագները ու խեղճ ժողովրդի կյանքը վերածվել է իսկական դժոխքի։
Բան չմնաց, ժողովուրդ. ձնծաղիկի բուրմունքն արդեն տարածվում է։ Թե ուզեք, կնկատեք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=611947175521497&set=np.26077231.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



