Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Հիմք ընդունելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեի առաջարկը՝ քրեականացնել ռասիստական ոգով ելույթները, ԲՀԿ պատգամավորը կոչ է արել Ալիևի դեմ հարուցել քրեական գործ՝ հաշվի առնելով վերջինիս հակահայ, ռասիստական ելույթները։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է՝

«Հարգելի գործընկերներ

Ահազանգը, որ իր զեկույցում բարձրացրել է մեր գործընկերը, իրապես պահանջում է հրատապ և կոնկրետ հակաքայլերի ձեռնարկում, այլապես, հեռու չէ այն օրը, երբ մենք ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ։ Այո, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ մտնել խորհրդարան։ Եվ Հունաստանի հայտնի նեոնացիստական կուսակցությունը, ցավոք, այլևս եզակի դեպք չէ։ Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու մեր Վեհաժողովը։

Ավելին, Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհրդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները։ Բայց արդպե՞ս է արդյոք իրականում։

Երկու տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժողովի կազմում, ես Բաքվում մասնակցում էի մեր կառույցի հերթական նիստին։ Եվ, հարգելի գործընկերներ, Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ողջ պատվիրակության՝ այդ թվում՝ հայկական և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի և անհանդուրժողականության մի կատարյալ շեդևր ելույթ ունեցավ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել