Բռնկուած էր երիտասարդի հոգին։
Նա խորասուզուել էր իւր յոյզերի եւ հոգու մէջ եւ որոնում էր այդ կրակի բռնկման աղբիւրը։
Բայց որքան որոնում - այնքան աւելի մոլորւում էր այդ անդունդի մէջ։
Իսկ հրեղէն այդ բոցը ամբողջութեամբ պարուրել էր նրա մարմինը եւ բաց չէր թողնում։ Կարծէս տէնդ լիներ։
Սիրո՜ւմ եմ․․․
Նրա աչքերից կայծկլտում էր հուրհուրան բոցը։
Եւ նա ձեռքն առաւ գրիչը եւ դողդողալով փորձեց թղթին տալ իր կրակը։
Մի քանի խզբզոց։
Չէ՜․․․ իսկ բոցավառուող հոգում անըդհատ պտտւում էին հազար-հազար տեսիլքներ։
Սիրո՜ւմ եմ․․․
Գլուխն առել էր երկու ձեռքերի մէջ - կարծէս փորձելով մեղմել ինչ որ բան․․․ բայց անըդհատ խելագար քամիները փոթորկում էին նրա մէջ եւ կրակն առաւել ուժգնանում էր․․․
Սիրո՜ւմ եմ․․․
Գրիչը այրւում էր ձեռքի մէջ․․․
Եւ եղաւ բաղձալի երկունքը․․․
Թղթի վրայ երեւացին բառերը հատ առ հատ․․․
Ես իմ անուշ Հայաստանի՜․․․


յ․գ․ որ կապ չունի այս վերեւի հետ․
Զզուելի է շուրջբոլորը։
Ամբողջութեամբ մաղձ եւ թանձր նավթ։ Մի կրակ էր պէտք, որ նավթը մոխրանայ։
Ի՞նչ անել։ Յանկարծ շարժուեցին յիշուղոթեան ծալքերը։ Ծաղրանքի եւ խաւարամտութեան գորշ կրակը ծիլ տուեց նավթի մէջ եւ նա վերցրեց գրիչը։ Անդիմադրելի գայթակղութիւն եւ․․․ վիժուածքը պատկեր է ստանում թղթի վրայ․․․․
Ես իմ անուշ Ռուսաստանի․․․
522460_576890509070583_1048419900_n
Ոմանք ցնծում են վիժուածքի ծնունդով։ Գորշ կրակը խժռում է նաեւ իրենց մաղձը եւ  քուլաները մութ ամպերի պէս պատել են նրանց մտքերը ․․․

յ․յ․գ ․ Մի՞թէ կարելի է․․․

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել