Tert.am-ը գրում է.

Комсомольская правда-ն այսօր լուր է հրապարակել, թե սիրված դերասան Մհեր Մկրտչյանի՝ Սոչիում բնակվող ազգականները՝ 29-ամյա կինոպրոդյուսեր Ալեքսանդր Մկրտչյանը և նրա կինը, իրենց 3-րդ երեխային անվանակոչել են Օլիմպիադա։

«Մենք նման ազգականներ չունենք ՌԴ Սոչի քաղաքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանի եղբայր Ալբերտ Մկրտչյանը՝ հերքելով Комсомольская правда-ի լուրը։

Երեխայի ծնողները վստահեցնում են, թե նրանք Մկրտչյանների ազգականն են։

Նրանք պատմել են, որ երեխան ծնվել է առողջ՝ 3.150 գրամ քաշով և 21 սմ հասակով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել