Tert.am-ը գրում է.
Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը շարունակում է երկրի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեի վրա հարձակումը։ Հրապարակելով Գերմանիայում նրա բանտային անցյալի մասին տվյալներ՝ կուսակցությունն այժմ էլ այլ մանրամասներ է հաղորդել՝ նրա բարձրագույն կրթության վերաբերյալ, գրում է Независимая газета-ն։
Համեմատելով Պարցխալաձեի ծննդյան տարեթիվը վրացական բուհերից մեկում կրթություն ստանալու տարվա հետ՝ Սաակաշվիլիի թիմակիցները հայտարարել են, որ եթե նրա կենսագրությունը ճիշտ է, ապա նրա ստացած կրթությունը կասկած է հարուցում։ Ենթադրում են, որ նա դիպլոմն ստացել է ոչ պաշտոնական ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում նշանակում է, որ նա բուհ է ընդունվել 15 տարեկանում, ինչը քիչ հավանական է։
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Կանդելակին պնդում է, որ այն բուհում, որտեղ սովորել է դատախազը, իրավաբանական ֆակուլտետը բացվել է նրա դիպլոմի պաշտպանությունից մեկ տարի առաջ, դրա համար էլ հարց է առաջանում, որ փաստաթուղթը կարող է կեղծ լինել։
Գլխավոր դատախազությունը դեռ պայքարում է նախորդ, ավելի ծանր մեղադրանքի դեմ, համաձայն որի Պարցխալաձեն Գերմանիայում բանտ է նստել կողոպուտի համար։
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից հեռացված Գիգի Ուգուլավան նշել է Աուգսբուրգ քաղաքի դատարանի որոշման համարը, որի համաձայն Պարցխալաձեն ճաղերի ետևում է անցկացրել մեկ տարի երեք ամիս, ինչից հետո արտահանձնվել է հայրենիք։
Դատախազության ցանկացած հերքման Սաակաշվիլիի թիմակիցները պատասխանում են գործի նոր, սկանդալային մանրամասնությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



