Սա ինչ չարություն է, ինչ ոխակալություն է... Այս ինչ որդ է մտել շատերի էության մեջ ու կրծում է...
Ու ցավալին, անգամ զզվելին այն է, որ մի խումբ կանայք են հրճվել ու անամոթության ցուցահանդես սարքել... Վթարվել է նշանավոր երգչուհին, կինը, մարդը, ՄԱՅՐԸ, որին տանը երկու երեխա է սպասում... Ու գթասրտության փոխարեն՝ չարություն, նախանձ, անասունին վայել հրճվանք... ԱՄՈ՜Թ է... Հայ բժիշկը պատերազմի դաշտում վիրահատել է իր տունն ավերած թուրքին...
Ուշքի եկեք...
Շուշան Պետրոսյանի երգը մեր ազատամարտիկներին ռազմի դաշտ է տարել, այսօր Սփյուռքում հազարավորներին հայ է պահում... Դուք չեք տեսել, ես եմ ականատես եղել՝ տեսնելով դահլիճում լացող հարյուրավոր հայ աղջիկների ու պատանիների, որոնք հայերեն չէին խոսում, բայց «Ես մի զարկն եմ» էին երգում...
Սթափվե՛ք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/446551785449285?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



