Մի ֆեյսբուքի օգտատեր,որը 40-ից ավել ընկեր ուներ իր ֆրենդլիստում , օրերից մի օր որոշում է թարմացնել կարգավիճակն ու անմիջապես հրապարակել այն: Ստատուսը տակավին հասարակ և առօրեական էր, իսկ ավելի կոնկրետ` վերոնշյալ ֆեյսբուքի օգտատերը ստատուսի մեջ նշում էր այն մասին, թե ինչպես է նա արթնացել, սովորության համաձայն`լվացել իր ատամներն ու շտապել աշխատանքի: 10 րոպե քայլելուց հետո նա հասկացել է, որ դրսում ցրտաշունչ ձմեռ է ,և որ այսպիսի ձմեռ նախորդ տարիների համեմատ առաջին անգամն է անում : Ֆեյսբուքի օգտատերը հազիվհազ հասել է աշխատավայր, ըմպել մեկ գավաթ հասարակ սև սուրճ և անցնել աշխատանքի: Ժամերը անտանելի դանդաղ էին անցնում նրա համար, և այդ մասին նա ևս նշել է իր ստատուսի մեջ, քանի որ հարկ է համարել, որպեսզի իր մնացած 40 ընկերները ևս տեղյակ լինեն այդ մասին :
Դիցուք ֆեյսբուքի օգտատիրոջ ընկերներից մեկն ունենում է նենց թեթևակի կայքաբլոգանման մի բան ,և երկու ընկերներով որոշում են տխրահռչակ ստատուսի և դրա` ընկերական զրույցի հետևանքով առաջացած բազմաթիվ քոմմենթների մասին նշել այդ կայքաբլոգանման մի բանի մեջ : Ֆեյսբուքի օգտատիրոջ առօրյան քննարկողների թիվը խտանում է նաև այդտեղ, և մի քանի լուրջ լրատվական կայքեր ևս անվերապահ չեն մնում արդեն չափազանց կարևոր դարձած ստատուսի հարցում: Մեկը մյուսի հետևից արագ-արագ խմբագրում են նախադասություններն ու տակավին լուրջ ինտոնացիայով հաղորդում, որ օրվա կարևոր իրադարձությունների մեջ իրենք առաջնային են համարել ֆեյսբուքի ոմն օգտատիրոջ առօրյան : Հարցը հասնում է բարձրադիր ատյաններին, ու հենց այստեղ իմ հավեսը չվում է հեռավոր Եգիպտոս, քանի որ կակ ռազ էժան սեզոն ա ...
Թարգեք ֆեյսբուքի օգտատերերի ստատուսները դարձնել օրվա լրատվության հիմք :/
Եվ, ընդհանրապես, գռուբը գավարյա, մարդ եղեք :3
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ofeli.minasyan/posts/3318623930777
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել