Մենք չենք հանդիպել և ոչ մի անգամ..
Ու չենք նայել մենք իրար աչքերի..
Բայց քո աչքերը սիրում եմ այնքա՜ն,
Որքա՜ն գիտեմ գույնն իմ աչքերի..
Մենք իրար ամուր կապված չենք եղել և ոչ մի կյանքում..
Եվ ոչ մի րոպե մենք իրար ամուր գրկած չենք եղել..
Բայց և այնքա՜ն մոտ ու այնքա՜ն հեռու զգում ենք մենք իրար..
Որ թվում է, թե սրտիս զարկերը խփում են՝
Մեկ իմ..
և մեկ քո սրտում ...
Արտաշնչում եմ ես..
Իսկ շնչում ես՝ դու..
Ու այնքա՜ն հեռու,
Որ թվում է, թե մոտիկ ես այնքա՜ն,
Որքա՜ն մոտիկ է սեփական մաշկս..
Որքա՜ն մոտիկ են մատներս բարակ, որ շոյում են քո դեմքը նկարի..
Այնքա՜ն մոտիկ ես, որքա՜ն հեռու են ձեռքերդ ամուր, որ շոյում են իմ այտերը շիկնած...
Ու փշաքաղվում եմ ես տարօրինակ ցավից..
Ու քո աչքերը դառնում են ցավիս պարտավոր վկան..
Ա՜խ քո աչքերը ...
Ա՜խ, «մեզպեսները» քիչ են երևի ...
Քիչ են երևի մեր նմանները..
Թե գրկել նրանք կարողանում են, երբ մոտ են իրար..
Եվ ա՜խ, քիչ ենք մենք ...
Ես ու դու միայն...
Թե գրկել նաև կարողանում ենք, երբ չենք տեսել իրար...



