Հոգուս մեջ ՝ հոգիդ,
Սրտիս մեջ սիրտդ է ահա:
Թե բառեր լինեին այնքան զորավոր,
Որ կբացատրեին սերն իմ մեջ ապրող,
Թե գտնեի խոսքեր, որ կարողանայի
Քեզ տխուր պահին միշտ ես սփոփեի,
Թե ցանկությունս իրական դառնար՝
Դու լինեիր կողքիս,թեկուզ մի վայրկյան,
Կամ մի ակնթարթ ...
Սպասում եմ՝ հաշվելով օրերն այս անցնող,
Սիրում եմ ես քեզ ինձ կյանք, սեր տվող:
Ես կտամ ամենն, ինչ կարողանամ,
Միայն թե դու միշտ երջանիկ լինես,
Միայն թե սերս քո հանդեպ զգացած,
Քեզ լույս ու հույս, մեծ սեր պարգևի:
Իմ չապրած կյանքն էլ ես չեմ խնայի,
Լոկ եղիր կողքիս, իմ կյանք, իմ հոգի,
Թող արժանանանք Սուրբ ամուսնության
Անսահման սիրո ու ընտանիքի,
Թող լինենք մենք միշտ իրար կողք-կողքի,
Սրանից ավել ոչինչ չեմ ուզի:
Կբավարարվեմ քեզ հետ լինելով`
Քեզնից սեր ստանալ ու քեզ սիրելով:
|
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2013/12/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել