Tert.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ՄԻՊ գլխավոր խորհրդական Ռուբեն Մարտիրոսյանը ոստիկանների հորդորել է չխոչընդոտել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նստացույցը։
Հաղորդագրությունում ասվում է հետևյալը.
«Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կեսօրից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց 24 ժամյա հացադուլ և նստացույց է սկսել՝ պահանջելով, որ Պաշտպանի աշխատակազմը հրապարակի՝ իրեն օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ողջ տեղեկատվությունը, այնինչ, Պաշտպանի աշխատակազմը ժամանակին ուղարկել է պարոն Գասպարիին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական տեղեկատվությունը ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ: Այնուհանդերձ, այսօր նրան նաև առձեռն տրամադրվեց արդեն իսկ ուղարկված փաստաթղթերի պատճենները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ