Լո՜ւռ էր ՝ ամեն ինչ լուռ էր: Լուռ էին աչքերս, լուռ էր օդն իմ շուրջը, լուռ էր անգամ մի՜շտ գոռացող հոգիս: Անսովոր լռություն էր, անսովոր խավար, որի մեջ ընդգծված էր քո նուրբ մարմինը: Անշարժ ես ՝  ոչ մի խոսք, ոչ մի քայլ, ոչ մի շարժում:
Անսովոր էր անգամ բույրդ, ասես չեմ զգացել երբևէ, չեմ ապրել:
Հանգի՜ստ և լուռ քայլերով մոտենում ես ինձ, ավելի մոտեցնելով բույրդ, ավելի մոտեցնելով քա՜ղցր աչքերդ ինձ:
Մոտենում եմ և ես ՝ ուժ չունեմ այլևս մտածելու, ուժ չունեմ անգամ տեսնելու:
-Այս հանգի՜ստ լռության մեջ միայն դու և ես, միայն քո մարմինն ու իմ աչքերը, միայն բույրդ, որն ասես խառնում Է ամեն բան ներսս:
Միայն քո մարմինը, այդ նո՜ւրբ մարմինը:
Հանկարծ զգացի այս անսովոր լռության մեջ ծա՜նր և կանչող շունչդ: Մոտեցա և գրկեցի:
Թո՛ղ, ազատ թող մատներս, թող շոյե՜ն մեջքդ, թող զգան մարմնիդ ջերմությունը:
Թող զգան շուրթերդ:
Անխոս սկսեցիր համբուրել ՝ ասես պարում է հոգիս, ասես ես չկամ, ասես դու գողացար ինձ:
Մազերիդ անո՜ւշ բույրը, շուրթերիդ համը, ծա՜նր շունչդ ՝ գրկել եմ, և ասես կորչել եմ քո մեջ:

Խաղում են երեսիս վրա մազերդ՝ իր բույրով ավելի՜ ձգելով դեպի քեզ: Զգում եմ ծանրությունդ մարմնիս վրա: Չես դադարում զգալ ինձ, չես հոգնում անվե՜րջ շարժումներիցդ, ասես ավելին ես ուզում, ասես քիչ է, քիչ է այս ամենը:
-Հանկարծ դանդաղեցիր, ինչ-որ խո՜րը զգացում պատեց ներսդ ՝ աչքերդ փակվեցին, և հանգի՜ստ սկսեցիր թուլանալ, բայց դա էլ է քիչ: Արագ շարժումներիդ փոխարինեց դանդա՜ղ, նուրբ խաղդ: Փակ աչքերով ասես տեսնում էիր ինձ: Չեմ ցանկանում վերջանա այս գիշերը, չեմ ցանկանում:

     Դանդա՜ղ շարժումներով նորից եկար այն զգացումինորը գողացավ միտքդբայց չես թողնում ՝ դադար ես տալիս և դանդա՜ղ համբուրում:

 

Երկու ձեռքով հավաքում ես այդ խենթացնող վարսերդ, և կրկին շարունակում: Ծա՜նր շնչելով փորձում ես էլ ավելի ծանրացնել այն, էլ ավելի ...: Երկու ձեռքով ամուր կառչած ուսերիցս, դադար չես տալիս՝ թույլ ես տալիս զգա՜լ մարմինդ: Թուլացած մարմնով, ոչինչ չզգալով էլ ավելի ես ծանրացնում քեզ, թողնելով մարմնիդ ամբո՜ղջ ծանրությունը:
Շնչում եմ մազերիդ բույրով, ապրում այն տաք մարմնով, որն ասես չի էլ ավարտելու այս խաղը: Ջուրը կարոտած շուրթերով հպվում ես շուրթերիս, չես կարողանում խոսել, միայն ցա՜ծր ձայն, որ դուրս է գալիս ներսիցդ, որ ինձ ավելի է ուժ տալիս պայքարել քո խաղի համար: Կրկին շարժումներդ արագացան, քրտնած վարսերդ ետ շպրտեցիր, գլուղդ թուլացնելով դեպի ետ, աչքերդ դեպի վեր: Սկսեցին դողալ ոտքերդ, սկսեց դողալ մարմինդ: Այլևս չես կարողանում կառավարել քեզ, դողում են անգամ աչքերդ, թույլ չեն տալիս բացել այն, բայց անգամ փակ աչքերդ են դողում, չես կարողանում կառավարել քեզ:
-Մի անսովոր շարժում ՝ դա դու չէիր, դա ներսդ տակնուվրա արած հաճույքն էր: Բացեցիր աչքերդ և թուլացա՜ծ նայեցիր աչքերիս, այնպես ասես ներսս ես տեսնում, թուլացած գլուխդ կախեցիր և ...
Զգացի  խաղիդ վերջը, զգացիր և դու:

  Առանց բառի, առանց որևէ շշուկի նայում էիր ինձ:  Կրկին վերականգնվեց այն լռությունը, որն իմ շուրջն էր, այն անսովոր լռությունը, բայց այս անգամ հավերժ սրտումս պահված լռությունը:
Այն լռությունը, որը գեղեցիկ սեր տվեց, որը զգալ սովորեցրեց առանց բառի, որը տեսնել սովորեցրեց փակ աչքերով ... 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել