Hakob tesadashtTesadasht.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքն այսօր պետք է հանդիպեր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-֊ին՝ հույսով, որ վերջինս կկարողանա որոշ չափով օգնել իրենց: Ինչպես TESADASHT.am-ին հայտնեց Հակոբ Ինջիղույլանի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը, հանդիպումն արդեն ավարտվել է։ Նա ընդգծեց, որ Կաթողիկոսն ասել է, թե ինքն ի զորու չէ այս պահին օգնել Ինջիղուլյանների ընտանիքին:

«Կաթողիկոսը մեզ ասաց, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ հաշվի առնի հոգևոր առաջնորդի կարծիքը: Ասաց, որ ինքը հետևում է գործին, բայց այս պահին օգնել չի կարող։ Հետո հավելեց, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդին դիմելն ու նրա կողմից չմերժվելն արդեն մեծ բան է, ինքը միայն դա կարող էր անել»,֊ նշեց Հարութը:

Հանդիպման ժամանակ նրանք խոսել են նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեից Գարեգին Բ֊ի ստացած նամակի մասին։ «Մենք հարցրինք, թե նամակ ստացել է թե ոչ, ինքն ասաց, որ կստուգի իր էլ. փոստը և կասի։ Ստուգելուց հետո ասաց, որ ոչ մի նամակ էլ չի ստացել, բայց հետո հիշեց, որ նամակը գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Մենք (Ինջիղուլյանների ընտանիքը֊ խմբ․) չենք կարող տեսենել այն, քանի որ դա հենց Կաթողիկոսի անունով է եկել: Նա միայն հույս հայտնեց, որ միջազգային կառուցները կկարողանան այս հարցը լուծել և եկեղեցին այս հարցում անզոր է»,֊ պատմեց Հարութը:

Իսկ հարցին, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, Հարութը պատասխանեց. «Մեր հաջորդ քայլը լինելու է ուղղակի սպասելը, սպասենք Հակոբի նամակին: Մենք «Կարմիր խաչ» նամակ ենք տարել, որ Հակոբի մոտ գնալիս տանեն իրենց հետ, իսկ Հակոբից էլ մեզ նամակ բերեն»,- հավելեց Հակոբի եղբայրը:


Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ բարձրացվել էր Հակոբ Ինջիղուլյանին ակնոց տրամադրելու հարցը և խոստացվել էր շուտով կատարել այդ խնդրանքը: «Չգիտենք՝ տվել են Հակոբին ակնոց, թե ոչ: Պարզ կդառնա «Կարմիր խաչի» հետ առաջիկա հանդիպման ժամանակ»- հավելեց եղբայրը։


Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցում աջակցելու համար։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել