Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մերետե Յուլը (նստավայրը՝ Կիև), այս մասին տեղեկացնում է նախագահի գարսենյակի կայքը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Դանիայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հայ-դանիական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը, շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու Դանիայի Թագավորության հետ միջպետական կապերը: Նախագահի խոսքով, ասվածի վկայությունն է նաև 2011թ. Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան բացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել