Չէի մտածել, երբեք էլ չէի պատկերացրել` այսպիսի սեր կունենամ:
1 տարի ՝ 366 օր ՝ 8784 ժամ ՝ 527040 րոպե ՝ 31622400 վայրկյաններն ու 100-ի քառապատիկ կիլոմետրերն են բաժանում մեզ հիմա: Քիչ մնաց ...
Տե՛ս, մի օր էլ անցավ սիրտս, մի օրով էլ մոտեցանք իրար, մի օր շուտ եմ տեսնելու ժպիտդ, գրկելու եմ, ասելու եմ՝ ինչքա՜ն եմ սիրում, ուզում, որ միշտ լինենք ՄԵՆՔ: Մեր սերը սահմաններ, հեռավորություն չի ճանաչում: Մենք ուժեղ ենք ավելի, քան հեռավորությունը, կարոտի ցավն ու սպասումը: Երազներս, ա՜խ , այնքա՜ն են ջերմացնում: Թեև ոչ մի ջերմություն չի կարող փոխարինել քո լինելությանը: Գուցե ինքդ էլ զարմանում ես՝ այսչափ սիրելուս և նվիրվածությանս վրա: Երբեմն ինքս էլ հարցաքննում եմ ինձ ՝ պատասխան ակնկալելով , բայց ապարդյուն: Քո հանդեպ զգացածս առավել է ամենից:
Դու ... Ես ... Մենք ... Ա՜խ, այնքա՜ն եմ սիրում ՄԵԶ ... Ինձ պաշտպանված եմ զգում և այնքան սիրված, երբ ինձ «պուճուրս» ես անվանում , երբեմն էլ ՝ «բալես»:)
Կարոտում եմ, եթե անգամ մեկ րոպե ձայնդ չեմ լսում: Ուզում եմ անընդհատ ծայնդ լսել:
Հիմարի նման ժպտում եմ՝ ամեն ստացածս նամակիցդ հետո: Երբեմն կիսատ մնացած խոսակցության պատճառով առավոտյան եմ կարդում բարի գիշեր և խաղաղ քուն մաղթելդ:
Կարոտում եմ, անչա՜փ, սահմաններից դուրս ... Ու միակ սփոփողս՝ քո պուճուր տեսակը, ամեն գիշեր անհամբեր սպասում է, որ համբուրեմ ու նոր գնամ քնելու:
Սիրում եմ, որ կան բաներ, որ միայն մեզ ու մեր սիրուն են հատուկ: Դրանով էլ հենց յուրահատուկ ենք: Իսկ երջանկության կայացումն իրար սիրելու, վստահելու, հավատալու մեջ է: Հավատալ երազանքին, սեր տալ ու ստանալ, անչափելի: Ու երբեք չհամեմատել, չկորցնել ու պինդ պահել Սերը:
Քեզ չունենալու մտքից մարմնովս անսովոր դող է անցնում: Բայց ես համոզված եմ, որ չես թողնի, որ մնամ առանց քեզ: Գիտեմ, որ քիչ է մնացել, որ մի գեղեցիկ օր այս սպասումն իր ցանկալի արդյունքն է ունենալու: Գիտեմ, որ աղոթքներս հասնում են Աստծուն, որ Նա էլ պահպանում է իր ստեղծածը: Գուցե ամեն անգամ կրկնվում եմ՝ ներսումս եղածն արտահայտելով, բայց ուրիշ կերպ էլ հնարավոր չէ: Այնքա՜ն բաներ կան, որ ցանկանում եմ ասել, բայց դժվարանում եմ: Ուրախ եմ, որ այդքա՜ն լավ ես ճանաչում ինձ, որ ամեն խոսքիցդ հետո զգում ես՝ ինչ եմ ասելու: Շնորհակալ եմ, անչա՜փ ամեն պարագայում հասկանալու և օգնելու համար ... որ ինձ Միակ ես համարում, որ ապագադ միայն ինձ հետ ես տեսնում: Եվ այնքա՜ն չասված «որ» - էր կան դեռ ... Դու միակն ես, ով եղել է, կա ու կմնա իմ սրտում ... միշտ: Քիչ էլ սպասել ու ամենը տեղն է լինելու ինձ հույս եմ տալիս, քեզ էլ հուսադրում Սե՛ր իմ, քիչ մնաց ... Տե՛ր, պահպանի՛ր Նրան:
Կարոտում եմ շա՜տ:
Հ.Գ. Քո բառերով ՝ Սիրում եմ քեզ այնքան, որքան մարդկային պատկերացումը կհերիքի, որ հասկանա ... ♥
Կարոտում եմ շա՜տ:
Հ.Գ. Քո բառերով ՝ Սիրում եմ քեզ այնքան, որքան մարդկային պատկերացումը կհերիքի, որ հասկանա ... ♥
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2013/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել