GEDSC DIGITAL CAMERAFootsport.am-ը գրում է.

Ինչպե՞ս թիմն արթնացավ երկարատև թմբիրից, ֆուտբոլիստը որքան ակտիվ էր, նույնքան էլ անարդյունավետ, ոչ ֆուտբոլային կրքեր խաղավարտից հետո, ֆուտբոլիստին թարգմանիչ  է պետք, առաջատարը մեծացնում է արագությունը, իսկ հետապնդողները դոփում են տեղում:  Այս և մի քանի այլ այլ նկատառումներ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ մրցափուլից:

ՓՐԿՕՂԱԿ` ‹‹ԱԼԱՇԿԵՐՏԻ››  ՀԱՄԱՐ

Վերոգրյալ մտքին ես հանգում ‹‹Միկա ››- ‹‹Ալաշկերտ ›› հանդիպումից  հետո: Հյուրերը մինչ այդ առաջնությունում անցկացրել էին 10 հանդիպում, սակայն չէին ճաշակել հաղթանակի քաղցրությունը: ‹‹Միկայի››  հետ հանդիպումից առաջ էլ շատերը նախապատվությունը տալիս էին դաշտի տերերին, որոնք մինչ այդ առաջնությունում կրել էին ընդամենը մեկ պարտություն: Թվում է` ‹‹Միկայի››  ֆուտբոլիստներն էլ  հերթական 3 միավորը  հանգիստ վաստակելու մտայնությամբ էին մտել խաղադաշտ: Թերևս այդ ինքնավստահությունն արդյունք էր նախորդ մրցափուլում փյունիկցիների նկատմամբ առավել քան համոզիչ հաղթանակի, երբ բազմակի չեմպիոնի դարպասը միկացիներն ուղարկեցին 3 անպատասխան գնդակ: Ընդ որում, ‹‹ Միկան››   այդ տպավորիչ հաղթանակը տոնեց առանց գլխավոր մարզչի ներկայության: ‹‹Ալաշկերտի››  հետ հանդիպմանն արդեն թիմի գործողությունները ղեկավարում էր մարզչական դասընթացներից վերադարձած Արամ Ոսկանյանը: Ասել է թե, ևս մեկ հաղթաթուղթ դաշտի տերերի համար: Մինչդեռ ‹‹Ալաշկերտը››  մրցասպարեզ էր մտել նախորդ տուրում կրած հերթական պարտությունից հետո, և բացի այդ, նորանշանակ մարզչի գլխավորությոմբ: Իհարկե, ‹‹Ալաշկերտի››  նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեր ճանաչված մարզիչներից է, և հայտնի է իր կազմակերպչական ունակություններով: Սակայն նա այս հանդիպանը` թիմին նախապատրաստելու համար ուներ ընդամենը մի քանի օր, ինչը, թվում է , բավարար ժամանակաշրջանն չէր  մրցակցին անակնկալ մատուցելու համար: Սակայն հանդիպման ընթացքն այլ բան ապացուցեց: Ասել, որ հյուրերի գործողություններում կտրուկ ու արմատական փոփոխություններ նկատվեցին, ճիշտ չի լինի: Սակայն ակնառու էր ‹‹Ալաշկերտի››  կազմակերպված խաղը, երբ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում էր կատարել իրենից  պահանջվող առավելագույնը: Թերևս խաղային կարգապահության և կազմակերպվածության շնորհիվ հյուրերն այդ հանդիպումն ավարտեցին հաղթանակով: Կարելի է ասել, որ թիմը վերջապես դուրս եկավ երկարատև թմբիրից, իսկ թե արդյոք հաջողությունը շարունակական բնույթ կստանա, ցույց կտա ժամանակը: Այս հարցում Գյուլբուդաղյանցը  թիմի համար հանդիսացավ յուրատեսակ փրկօղակ, գոնե այս խաղի համար: Չմոռանանք, որ սա  առաջնությունում ‹‹Ալաշկերտի››  առաջին և դեռևս միակ հաղթանակն է : ‹‹Ալաշկերտի››  գլխավոր մարզիչն էլ այս հաղթանակից հետո հեռու գնացող եզրակացություններ չի անում. ‹‹Մրցաշային վիճակի շտկման եւ ցուցադրած խաղի որակի բարելավման մասին դեռ վաղ է խոսել: Դա հնարավոր կլինի մի փոքր ավելի ուշ, հիմա դեռ ծանոթանում ենք թիմի ներուժին եվ խաղացողների կարողություններին: Մի տեսակ ճանաչման փուլում ենք: Կազմի հնարավոր փոփոխություններն էլ կկատարվեն առաջիկա 4   հանդիպումների անցկացումից հետո միայն, երբ խաղադադար լինի առաջնությունում»- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյուլբուդաղյանցը::

ԾԵԾԿՌՏՈՒՔՆ ‹‹ԱՐԱՐԱՏԻՆ›› ՊԵՏՔ ՉԷՐ,  ԻՍԿ ‹‹ԳԱՆՁԱՍԱՐԻ՞Ն›› …

Մրցափուլի կենտրոնական հանդիպումը Կապանում էր, որտեղ տեղի ‹‹Գանձասարը››  հյուընկալել էր ‹‹Արարատին››: Առաջնությունում լուրջ նպատակներ հետապնդող կապանցի ֆուտբոլիստներին հաղթանակն անհրաժեշտ էր` առաջատարի միջև միավորևների տարբերության  քանակը նվազեցնելու համար: Բնականաբար, սպասվում էր սուր և անզիջում պայքար, որն էլ, ականատեսների վկայությամբ, առկա էր խաղադաշտում: Մրցակցությունն ավարտվել է արարատցիների նվազագույն հաղթանակով, և մնում էր ֆուտբոլիստները բաժանվեին  խաղաղությանբ, ինչպես ընդունված է սովորաբար: Սակայն խաղադաշտում երկու թիմերի  ֆուտբոլիստների միջև  սկսվում է հարաբերությունների պարզում, քաշքշոց…  հարց է առաջանում. ում էր դա պետք: Բնականաբար, արարատցիները հաղթանակով էին ավարտել հանդիպումը և չէին ցանականա այն ինչ-որ ձևով այն ստվերվեր: Դաշտի տերերը սկզբունքային մրցախաղում պարտվել էին, ինչը, հավանաբար, որոշ խաղացողների նյարդայնացրել էին: Սակայն այս դեպքում էլ ‹‹Գանձասարի›› ֆուտբոլիստներին  հարաբերությունների պարզումը նման ձևով ձեռնտու չէր, քանի որ դրանից ոչինչ չի փոխվի: Իհարկե, ավելի ուշ պարզ կլինեն միջադեպի մեղավորները և հավանաբար պատժամիջոցներ կկիրառվեն: Իսկ Կապանում  իր մոտակա մրցակցներից մեկի  նկատմամբ տարած առաջատարի հերթական հաղթանակը հնարավորություն տվեց ‹‹Արարատին››   էլ ավելի ամրապնդելու առաջատարի իր դիրքը, քանի որ առաջատարին հետապնդող մյուս թիմը`‹‹Փյունիկն››   էլ այս մրցափուլում միավորներ կորցրեց:

ԹԱՐԳՄԱՆԻՉ ՏՐԱՄԱԴՐԵՔ, ՈՐ ԳՈԼ ԽՓԻ

11- րդ մրցափուլի վերջին խաղում ‹‹Փյունիկը››  հանդիպեց ‹‹Բանանցի››  հետ: Այս թիմերը տարբեր տրամադրությամբ էին մոտեցել հանդիպմանը. Փյունիկցիները նախորդ տուրում 0-3 հաշվվ ջախջախիչ պարտություն էին կրել ‹‹Միկայից››, ‹‹Բանանցը››  գրեթե մեկուկես խաղակես  10 ֆուտբոլիստով հերոսաբար դիմագրավել և ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը‹‹ Արարատի››  հետ: Հանդիպման կարևորությունը մեծ էր, լարվածությունը նկատելի, սակայն այն դիտարժան չստացվեց: Եվ ամենևին էլ  ոչ այն պատճառով, որ այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել