Ամֆիթատրոն Ֆիդեններում

1

Թվական: մ.թ.ա. 27թ.

Վայր: Ֆիդեն քաղաք

Ներկա վիճակ: Ավիրված

Ֆիդենյան ամֆիթատրոնն ավիրվել էր մ.թ.ա. 27թ.-ին: Փայտե այս կառույցն կոտրվել էր մարդկանց չափազանց մեծ քանակություան պատճառով, որոնք եկել էին նայելու գլադիատորական մարտերը: Այդ դեպքից հետո ճարտարապետները վերանայեցին իրենց նախագծերը: Սխալը նրանում էր, որ հաշվի չէր առնվել քաշի ճիշտ բաշխումը:


Ալեքսանդրիայի փարոս

22

Թվական: 1303թ.

Վայր: Ալեքսանդրիա

Ներկա վիճակ: Ավիրված

Ալեքսանդրիայի փարոսը համարվում էր աշխարհի հրաշալիքներից մեկը, մինչև այն չավիրվեց 1303թ.-ին հզոր երկրաշարժի պատճառով: Այն իր կառուցվածքով շատ յուրահատուկ էր, քանի որ նրա բարձրությունը 135 մ և այն կարող էր հեշտությամբ դիմակայել փոթորիկներին և մեծ ալիքներին:

Այս կառույցի սխալն այն, էր բավարար չափով հաշվի չէին առնվել բնական աղետների հանդեպ դիմացկունությունը:


Պիզայի աշտարակ

3

Թվական: 1173թ.

Վայր: Պիզա

Ներկա վիճակ: Կանգուն է

Երբ Պիզայի աշտարակը դեռ նոր էր կառուցվել, այն 60 մետր էր: Աշտարակը կառուցվել էր ճահճային տեղանքում և այդ պատճառով ամբողջ կառույցը սկսեց թեքվել: Որպեսզի այն վերջնականորեն չընկնի, աշտարակի հիմքը ստիպված եղան ամրացնել: Գլխավոր սխալը հենց այդ հարցում էր, քանի որ յուրաքանչյուր շինություն կառուցելուց առաջ հարկավոր է հուսալի և ամուր հիմք ստեղծել:


Տակոմյան կամուրջ

5

Թվական: 1940թ.

Վայր: Տակոմա

Ներկա վիճակ: Վերականգնված

1940թ.-ին Տակոմա-Ներրոուզ  նեղուցի վրայով անցնող կամուրջն ավիրվել էր ուժեղ փոթորիկի պատճառով՝ դառնալով կամրջաշինության ամենաողբերգալի սխալներից մեկը: Այդ դեպքից ի վեր կախովի կամուրջների նախագծումը լիովին փոխվեց: Այսպիսի կառույցների շինության ժամանակ միշտ հարկավոր է հաշվի առնել բնական գործոնները, ինչպիսիք են քամին և եղանակի փոփոխությունները:  


«Լոտոս Ռիվերսայդ»

8

Թվական: 2009թ.

Վայր: Շանհայ

Ներկա վիճակ: Ավիրված

2009թ.-ին 13 հարկանի «Լոտոս Ռիվերսայդ» բնակելի համալիրը գտնվում էր Շանհայում: Շենքերց մեկի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման պատճառով ավերվեց ամբողջ շինությունը, իսկ մեծ ծանրության հետևանքով գետի ափերը փլուզվեցին: Այնուհետև գետի ջուրն անցավ հողի մեջ՝ շինության տակի հողը ցեղ դարձնելով: Շինարարության ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել կառույցի ամրությունը և անվտանգությունը, քանի որ դրանք են ամուր շինություն ստանալու գրավականները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել