Մեր հայտնի գործիչներն ու իրենց նմանակները. մաս 2 (Photo)


15:21 , 2 սեպտեմբեր, 2014

Նմանակաների մասին առաջին հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

Ամեն անգամ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին տեսնելիս մանկությունս եմ հիշում: Հուսով եմ մեր Ռոկֆոր ախպերը պանրի հոտից իրան չի կորցնում:

Դե իսկ նինձյա չերեպաշկեքի մասին մուլտում չարագործ Մոզգը պարտվելուց հետո նշանակվել ա ՀՀ Արտաքին գործերի նախագահ... ու էլի հա պարտվում ա: Խասյաթ ա:
Ընկնող ցանկապատերի զոհ, ՕԵԿ-ական վաստակաշատ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասես Աստեղային Պատերազմների սիտհերից լինի: Նմանություն կա ամեն դեպքում՝ երրկուսն էլ ուժի մութ կողմին են ծառայում: Կոտոշների պահն էլ ոչ մի թաքնված ենթատեքստ չունի, ազնիվ խոսք:
Մեր ամենաչկոռումպացված միկրոտնտեսագիտության դասախոսը ու ամենաքիչ անշարժ գույք ունեցող ԲՀԿ-ական պատգամավորը կասկածելի նմանություն ունի նաև օվկիանոսի խորքերում ապրող այս ձկան հետ:
Հոգեկան հիվանդություններն ու շեղումները նկարագրող անգլիական մի գրքում կարելի է հանդիպել մեր Կրծկալ ախպոր պատկերին: Հատկանշական է, որ այս իլյուստրացիան վերաբերում է իդիոտիզմը նկարագրող հոդվածին:
Դե ոնց ասում են, խոսքերն ավելորդ են...
Առանց հեգնանքի ու կատակի, նման բացառիկ նմանություն հազվադեպ է լինում: Ավետը կարող է հպարտանալ, որ այսքան նման է Վիլյամ Սարոյանին:
Տնաշեն Ջհանգիրյանի մուսան էլ, ոնց որ Օսթին Փաուերզի մեջի Դոկտոր Զլոն լինի: Ասում են դատախազ եղած վախտերը դեռ հարց էր, թե ով էր ավելի Զլո:
Զարմանալի նմանություն կա նաև Հենոյի ու Friends սերիալի Ռոսսի միջև:
Ես մեծ հույսեր ունեմ, որ մեր ոստիկանապետ ձաձան հումորից լավ ա, թե չէ կար Ձկան Աչք ու էլ չի լինի Ձկան Աչք...
Ստյոպն էլ եվնուխ Վարիսին ա նման... չէ, ուրիշ բան չմտածեք, էդ մասով խաբար չեմ.. բայց դեմքով ահավոր նման են, բայց Գահերի Խաղում չկարողացա գտնել որևէ բան, որ կհուշեր աներձագների հանդեպ Վարիսի տածած զգացմունքների մասին...