Tert.am-ը գրում է.

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ մեկնում է Կիրանց, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ավտոշարասյունն արդեն ճանապարհին է:

Նշենք, որ Կիրանցում այս պահին գտնվող լրագրող Անի Գևորգյանը հայտնում է, որ գյուղի մեջ սահմանային հենսյուներ են դրվել: Հենասյունների կողքին զինված և դիմակավորված սահմանապահներ են կանգնած։ Գյուղացիներն այս պահին հավաքվել են ճանապարհին։

Բնակիչներն ասացին, որ սյուներն առավոտյան են դրել՝ գաղտնի և նրանց թույլ չեն տվել մոտենալ։

«Մեկ այլ հենասյուն էլ ներքին գետի կողքն են դրել»,- ասացին գյուղացիները։

Այս պահին Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Անցակետից մինչև Կիրանց ընկած հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել