Ռուսական «Ֆոբոս» կենտրոնի գլխավոր մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Մոտ մեկ ժամ առաջ (Երևանի ժամանակով ժամը 12:38-ին) Երկրի վրա սկսվել է միջին մակարդակի մագնիսական փոթորիկ՝ G2 դասի», - գրել է Լեուսը:

Մասնագետի խոսքով՝ փոթորիկը չէր կանխատեսվել Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնների կողմից և, ամենայն հավանականությամբ, այն կարճատև կլինի և արագ կավարտվի:

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ էր գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել