Tert.am-ը գրում է․

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը» երրորդ՝ վերջին ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ։ Այդ մասին խորհրդարանական մեծամասնության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք քննարկել ենք հաջորդ շաբաթվա ժամանակացույցը և օրակարգը, ինչպես նաև ընթացիկ հարցերն ու օրինագիծը («օտարերկրյա գործակալների մասին»), որը կքննարկվի հաջորդ շաբաթ երրորդ ընթերցմամբ»,- ասել է Պապուաշվիլին։

Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։ Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել