24news.am-ը գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մինչև ուշ գիշեր հանդիպում է անցկացրել Տավուշի սահմանային համայնքների՝ Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի, Բերքաբերի ղեկավարների հետ, ինչպես նաև հայտնել, որ փուլային տարբերակով ամբողջ տարածքները, որոնք եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում հանձնվելու են Ադրբեջանին։ Այս մասին 24News-ին հայտնել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որն այս պահին գտնվում է Ոսկեպարում։

«Այս ծրագրի հետևանքով Տավուշի սահմանային այս հատվածում ոչ մի հայ գյուղացի չի ապրելու, գյուղերը ամբողջությամբ դատարկվելու է»,-նշել է Պետրոսյանը՝ հայտարարելով, որ պայքարը շարունակվում է։

Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով, որպեսզի հակառակորդը հեռանա օկուպացված տարածքներից: Վերջինս ասել է, որ նման հնարավորություն չկա, հայտնում են մեր աղբյուրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել