NEWS.am-ի թղթակիցը կառավարությասն մոտից հաղորդում է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կառավարությունից հեռացած Տավուշի բնակավայրերի համայնքապետերը կարճ ժամանակ անց հետ  են վերադարձել կառավարության շենք:

24News-ի տեղեկություններով՝ այս պահին համայնքապետերի հանդիպումն ընթանում է արդեն Փաշինյանի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի համայնքների ղեկավարները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ սակայն հանդիպման արդյունքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։ Այն տևել է ավելի քան երկու ժամից ավելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել