Ամոթ այս նյութը գրողին, ես պահանջում եմ այս նյութը գրող անտեղյակից, որ ապացուցի, որ ես որևէ կուսակցության անդամ եմ: Հարգելիս, ինձանից քեզ խորհուրդ. սուտ աշխատիր կյանքում չխոսել: Սա բացարձակ ստախոսություն է, ես անձամբ որևէ կուսակցության անդամ չեմ, բայց ունեմ բավականին մտերիմ մարդիկ շատ կուսակցություններում, ծայրաստիճան դեմ եմ Հանրապետական կուսակցության վարած քաղաքականությանը, Հանրապետականը փաստացի կործանման է տանում մեր երկիրը, իսկ ինչ վերաբերում է, թե իբր իմ հարցով պետք է զբաղվեր ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, որովհետև ես ԲՀԿ անդամ եմ, ես հիմա պաշտոնապես հերքում եմ սա: Սա ստի վերջին ճիչն էր, դարի սուտը ինչպես իմ, այնպես էլ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հանդեպ: Մի փոքր էլ խոսեմ երեկվա դեպքից: Ինձ օգնության ձեռք է մեկնել ոչ միայն Թևանը Պողոսյան, այլ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Ես անչափ շնորհակալ եմ 2 արժանապատիվ պատգամավորներից` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից:
Սա էր ողջ ճշմարտությունը, նյութի հարգելի հեղինակ:
Հ.Գ. Մի բան էլ, Վահան ջան: Ես չեմ հասկանում` ե՞ս ունեմ իմ դեմ տրամադրված մարդիկ, թե՞ դու: Ամեն դեպքում ես դատպարտում եմ նման նյութերի հեղինակներին: Սա խոսում է միայն իրենց մարդկային տկարության և ստորության մասին:

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել