Կոնվերս Բանկն իր հիմնական գործունեությանը զուգահեռ մշտապես ձգտում է մասնակցել երկրի մշակութային արժեքների պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը: «Մշակութային երկխոսությունները» բանկի համար արդեն դարձել են բարի ավանդույթ:

Առաջիկայում Կոնվերս Բանկի և«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով կանցկացվեն հայկական անիմացիայի 75 ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ, որոնք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երևանի Սիրահարների այգու ՌոբերտՊողոսյանի ամֆիթատրոնում: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերը:

Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի նաև «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև «Լավագույնանիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ, որի նպատակն է խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը, ներգրավել նոր երիտասարդների և օգնել նրանց կատարելու իրենց առաջին քայլերը։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ավարտին:


Հիշեցնենք, որ 2013 թվականը Կոնվերս Բանկի համար ևս հոբելյանական է: «Մշակութային երկխոսությունները» անց են կացվում բանկի 20 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել