Tert.am-ը գրում է.

Կրթության մասին օրենքի նախագծում ամրագրված էր այն դրույթն, որ յուրաքանչյուր տարի բնագավառին հատկացնող ֆինանսական միջոցները պակաս չպետք է լինեին, քան հատկացված է եղել նախորդ տարվա բյուջեով, իսկ օրենքի փոփոխությունը բերելու է նրան, որ Կառավարությունը ինքնագլուխ, ինքնակամ որոշումներ կարող է կայացնել և պակասեցնել գումարները, փաստորեն այդպես էլ արվում է. Tert.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել  «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություն կարտարելու մասին նախագծին հավանություն տալ, նախագծի հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Փոփոխության համաձայն՝ գործադիրն ուժը կորցրած է համարել 1999 թվականի այն որոշումն, ըստ որի «Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

«Այս կառավարության ձեռագիրը շարունակվում է մնալ նույնն, արդեն օրենքի մակարդակում փորձ է արվում օրենքի այդ դրույթը չեղարկել և հատկացումները նվազեցնել, դա բերելու է աղետալի հետևանքների: Կրթության վրա ներդրումների պետական բյուջեից հատկացումների նվազեցումը բերելու է էլ ավելի անգրագետ հասարակության ձևավորման, մեր երեխաները չեն կարողանալու պատշաճ մակարդակի կրթություն ստանալ, իսկ հասարակությունը դեգրադացիա է ապրելու»,-ասաց նա:

Փորձագետը նշեց, որ կրթական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցներն առանց այդ էլ քիչ էին և այս որոշմամբ կրթական հաստատություններին գույք ձեռք բերելու լաբորատոր պայմաններ ապահովելու խնդիր է լառաջանալու. «Շատ է խոսվում ՍՏԵՄ առարկաների կարևորության մասին, մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, և դրանց վրա հատկացումները կրճատվելու է, որովհետև էլ որտեղի՞ց պետք է կրճատումներ արվեն, որը բերելու է հասարակության դեգրադացիային»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել