Մի պահ մոռացության մատնելով տրանսպորտի թանկացումը` ուզում եմ մի շատ ցավոտ խնդրի մասին խոսել: Խոսքս ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի մասին է, ի՞նչ է անում մեր արտգործնախարարություն կոչվածը: Բոլորս էլ գիտենք, որ լրիվ անգործության են մատնված: Բոլորովին վերջերս ես մամուլում հանդիպեցի մի տեղեկատվության, ըստ որի` Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը տարվա 365 օրվա միայն 10%-ն է եղել Ուկրաինայում, մի՞թե այս դեսպանը իրավունք ունի շարունակելու իր գործունեությունը, կամ մի՞թե արգործնախարար կոչվածը իրավունք ունի պաշտոնավարել, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Թողնելով այս խնդիրները` ուզում եմ հարց ուղղել մեր իշխանավորներին. ձեզանից քանի՞սն են տարվա մեջ բացի ապրիլի 24-ից այցելում Ծիծեռնակաբերդ, չէ՞ որ այդ օրով չի վերջանում մեր վիշտը, չէ՞ որ մենք ապացուցելու բան ունենք աշխարհին: Իշխանավորների լակոտները չե՞ն, որ հանգստանում են անթալյաներում, այսպես ենք քայլեր ձեռնարկում ցեղասպանության ճանաչման համար: Ուրեմն հերիք ու բոլ եղավ, պարոնայք իշխանավորներ, սկսեք այսուհետ օր ու գիշեր աշխատել այս ուղղությամբ ու միշտ հիշեք, որ մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ միայն կարող ենք աշխարհին ստիպել ճանաչել մարդկության դեմ իրականացված ոճիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել