Այսօր Կոնսերվատորիայ շենքի մոտ Free car ակցիային մասնակցելու և հայտնիների արդեն իսկ մեծ բանակին միանալու էին եկել նաև դերասաններ Արման Նշանյանը, Անի Երանյանը և Արամ Մանուկյանը, ովքեր իրենց մեքենանաներով պատրաստ էին տեղափոխել քաղաքացիներին:

 

ArmStar.am -ի հետ զրույցում Անին նշեց.«Ես քաղաքում չէի, երեկ եմ եկել, իմացա, որ նման ակցիա կա և որոշեցի մասնակցել, որովհետև, եթե համախմբաված ինչ-որ բան է, ապա ես ևս կանգնած եմ ժողովրդի կողքին»:  Անի երթուղին արդեն պարզ է` Oպերայից մասիվ: Դերասանուհին նաև նշեց, որ սիրով կխոսի իր մեքենա նստած ցանկացած ուղևորի հետ և կպատասխանի նրանց բոլոր հարցերին: «Ես մինչև վերջ գնալու եմ, այնքան, որքան կտևի այս ակցիան»,- հավելեց Անին:

Այս ակցիային Գեներալի աղջիկը սերիալում Անիի խաղընկեր Արամ Մանուկյանը մասնակցել է Անիի հորդորով.«Անին առաջարկեց, իսկ ես սիրով համաձայնեցի, միասին ենք լինելու, այնքան, մինչև մի արդյունք ստանաք»:  Արամը կարծում է` միայն երթուղայինների գները բոյկոտելու ակցիայով պետք չէ սահմանափակվել:

«Միանում եմ Ձեզ... ոչ 150-ին: Մեկ ժամից կլինեմ կենտրոնում: Միացեք»:  Իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրությունը թողնելով ակցիային միացավ երգչուհի Լիլուն:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել