Սերժ Սարգսյանը այսօր եևս ապացուցեց,որ ոչ մի դեպքում չի հանդուրժելու իր իշխանության կողմից թալանված գումարների բացահայտումը,նա շատ պարզ, թափանցիկ ձևով վախեցրեց Իշխանի աչքը,ինչ եք կարծում այս խորհրդակցությունից հետո ՎՊ-ն կաշխատի նույն ձևով,միանշանակ ոչ,մինչ այս խորհրդակցությունը իշխանական ողջ ապառատը վարչապետի գլխավորությամբ հարձակվել էին Զաքարյան Իշխանի վրա,ի վերջո մի շարք ոհմակային հարձակումներից հետո,մարդիկ հասան նրան,որ Սերժ Սարգսյանը ինքը վախեցրեց Իշխանին:Մեջբերում եմ նախագահի խոսքից հատված Իշխան Զաքարյանին «որեւէ մեկը չի ակնկալում լսել ձեր կարծիքը»,լավ իսկ եթե չեն ակնկալում լսել ՎՊ նախագահի կարծիքը էտ դեպքում ինչ անի ՎՊ նախագահը չխոսի ընդհանրապես,գուցե հենց դա է ձեր կոռումպացված ու թալանչի իշխանության իղձը:
Ինչ է Սերժ Սարգսյան ձեզ համար նորություն էր,որ բյուջջեն թալանվում է,մի թե դուք ինքներդ ձեզ երբևէ հարց չեք տվել թե որտեղից ձեր եղբայր Սաշիկին այդքան գումար,միթե երբևէ ձեզ հարց չեք տվել որտեղից մեր ազգային ժողովում այսքան շատ անգրագետ կամ կիսագրագետ միլիոնատերեր ու միլիարդատերեր,իհարկե դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք,որ ձեզ շրջապատում են գողեր և ավազակներ,սակայն դուք ոչինչ չեք կարող անել որովհետև այդ գողերի ու ավազակների միջոցով եք ընտրվում,ինչէ մտածում եք,որ այդ գողերն ու ավազակները ձեզ համար են դա անում իհարկե ոչ,դա նրանք անում են ունենալով լուրջ ակնկալիքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել