Ուրեմն հիմա ես խոսքս ուղղում եմ քեզ, Սերժ Ազատի Սարգսյան: Անհապաղ պահանջիր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները, և դու ինքդ էլ պատրաստիր քո հրաժարականի տեքստը:
Դուք այդ գյուղացուց լա՞վ տղա եք, դուք այդ գյուղացուց լա՞վ մարդ եք, ձեր երեխան այդ գյուղացու երեխայից լա՞վն է: Միանշանակ ոչ, դուք ինչպես իմ, այնպես էլ արմավիրցիներից շատերի համար ուղղակի անհայտ ճանապարհով վաստակած գումարների տերեր եք, ինչո՞ւ է ձեզ թվում, որ կոստյում հագնելով, լավ մեքենա վարելով և պաշտոն ունենալով դուք կարող եք ձեզ այդպես պահել: Ինչպես արմավիրցիները, այնպես էլ ՀՀ շատ քաղաքացիներ էլ չեն հանդուրժի ձեր նմաններին, հերիք ու բոլ եղավ ժողովրդի արյունը ծծեք, արմավիրցիներն անգամ ձեր` պաշտոնյաների վարած քաղաքականությունը համեմատեցին ցեղասպանության հետ:
Ժամանակն է, որ դուք հեռանաք և երկիրը չտանեք կործանման, այլ թողնեք, որ գան մարդիկ, ովքեր դեռ կարող են այս երկրի խելքը գլուխը բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել