Դոգի մասին, հուսամ, գրում եմ վերջին անգամ: Աշխատանքից ազատվելուց հետո այդ նախկին ոստիկանը փորձում է վերականգնվել, և ամեն կերպ փորձում են վատաբանել մեր գործընկեր Անի Հովհաննիսյանին:

Նախ Անին աշխատում է «Հետք» պարբերականում, որի պրոֆեսիոնալիզմը ոչ ոք չի կարող վիճարկել, և եթե Անին լիներ ոչ բարեխիղճ լրագրող, ապա նա չէր աշխատի «Հետք»-ում:

Անիին ճանաչելով վստահ եմ, որ ինքնապաշտպանվել ա էդ Դոգ կոչվածից: Եվ այն, ինչ պատմում են զինվորները Դոգի մասին, արդեն իսկ կասկած չի հարուցում ինձ մոտ, որ Դոգը իրան կարար վատ պահեր և վիրավորեր Անիին: Իսկ Անին փորձել ա պաշտպանվել...

Եվ հետո, ամենաշատը զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր մի կողմ են դնում Դոգին, որը տղա ա, և ընկել ու քննադատում են Անիին, ով փոքրամարմին աղջիկ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել