Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի  կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարա Անդրանիկի Հովհաննիսյանին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ԱԺ գնաց Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Առաջին նիստից հետո հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սիմոնյանը փոշմանել է ու հետ է վերցրել այն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել