Armenpress.am-ը գրում է.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում էոր քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցըորոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերիցԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը: Վարդանյանն ընդգծեց, որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի, ուստի պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը նույն օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետն անձնական որոշում է և չի համապատասխանում ՀՅԴ պաշտոնական դիրքորոշմանը: «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»,- ասված էր ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:

Աղվան Վարդանյանը մայիսի 3-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Ազգային ժողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել