Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին այս տարվա հունիսի 24-ին չգնալ վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների: Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Հրապարակված կոչում ընդգծվել է, որ անցյալ տարի անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ անվտանգության նորմերի հետ կապված կասկածներն ու անվավեր քվեաթերթիկների հաշվառման վերաբերյալ հայտարարություններն ապացուցել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ժողովրդավար, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպումն իրատեսական չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել