Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 49 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, ընդհանուր հայտարարի գալ չհաջողվեց: «Արմենպրես»-ը-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո իր կողմնակիցներին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Էրեբունիում ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայլեյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՀ արդարադատության նախարարությունն հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել: Նախարարությունը հիշեցրել է, որ հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության որոշմանը չենթարկվելու կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել