Panorama.am-ը գրում է.

Արտագաղթը Հայաստանի արյունահոսող վերքն է, որը կառավարությունը փորձում է լուծել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նա չափազանցված է համարել արտագաղթի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած  թվերը՝ այդուհանդերձ արձանագրելով, որ դա իսկապես խնդիր է երկրի համար:

«Արտագաղթն իրոք մեր արյունահսող վերքն է: Դա մեզ համար շատ վտանգավոր ու ցավալի է: Չեմ ասում արդարացնելու համար, սակայն պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր նախկին խորհրդային երկրներին, Արևելյան ու նույնիսկ Արևմտյան Եվրոպային: Միգրացիոն պրոցեսները միշտ տեղի են ունենում: Այո, որոշակի հանգամանքներից ելնելով՝ մեզ մոտ հավելյալ խնդիրներ կան: Այո, դա խնդիր է, սակայն մենք փորձում ենք դա լուծել: Ես հայտարարել եմ և վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում արդեն կսկսվեն հանրային քննարկումները մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարության վերաբերյալ: Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ  այդտեղ եղած թվերը, ցուցանիշները բոլորին գոնե կհամոզեն, որ Հայաստանը գնում է դեպի նախանշած այդ հիմնական ցուցանիշը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել