Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանցի 23 դիվանագետ և նրանց ընտանիքները լքել են Լոնդոնում ՌԴ դեսպանատունը. հայտնում է РИА Новости-ն:

Լոնդոնը դիվանագետներին արտաքսելու որոշում էր կայացրել մարտի 14-ին, քանի որ երկրում կարծում են, որ Ռուսաստանը մասնակից է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը: Մոսկվան պատասխան քայլերի է դիմել. 23 բրիտանացի դիվանագետներ մոտ օրերս կվերադառնան հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել