Aysor.am-ը գրում է.
Դաշնակցությունը նորմալ է վերաբերվում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակելու որոշմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
 
Անդրադառնալով տարիներ առաջ իր ու Հրայր Թովմասյանի միջև տեղի ունեցած տարաձայնություններին՝ Ռուստամյանն ընդգծեց, որ այդ կոնֆլիկտն անձնական դաշտ չի տեղափոխվել։
 
«Տարիներ առաջ ինչ տեղի է ունեցել, տեղի չի ունեցել անձնական հարաբերությունների դաշտում։ Ոչ ոք այդպես էլ չի ուզում դա հասկանալ։ Դա կատարվել է զուտ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ», - նշեց նա։
 
Ռուստամյանը կարևորեց Հրայր Թովմասյանի գործոնը Սահմանադրության փոփոխությունների հարցում՝ նշելով, որ ՍԴ նախագահի պաշտոնում նա պետք է հետամուտ լինի դրանց կյանքի կոչմանը։
 
«Նա այն ճարտարապետներից մեկն է, որը Սահմանադրական փոփոխությունների հարցում մեծ դեր է ունեցել, և գտնվելով այդ պաշտոնում՝ պարտավոր է պաշտպանել Սահմանադրության տարն ու հոգին», - նկատեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել