168.am-ը գրում է.

Ռուսաստանն ԱՄՆ-ին և ԿԺԴՀ-ին կոչ է անում սպասողականությունից անցնել նախաձեռնողական քայլերի՝ ուղիղ երկխոսություն սկսելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը:

Նրա խոսքով, համաձայն մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության, հարավկորեական Փհենչհանում կարող էր տեղի ունենալ ուղիղ հաղորդակցություն ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի պատվիրակությունների միջև: «Ցավոք, այդ նախաձեռնությունն այդպես էլ չիրականացավ: Մենք հույս ունենք, որ ամերիկացիները և հյուսիսկորեացիները կգիտակցեն, որ երկխոսության ճանապարհին այլընտրանք չկա: Մոսկվան անփոփոխ հանդես է գալիս Վաշինգտոնի և Փհենյանի միջև ուղիղ երկխոսության օգտին»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել