Armsport.am-ը գրում է.
Ռուս դեռնադահուկորդ Ալեքսանդր Բոլշունովը դասական ոճ, 50 կմ մրցատարածությունում արծաթե մեդալ է նվաճել Փհենչհանի Օլիմպիական խաղերում:
«Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից» թիմի մեկ այլ ներկայացուցիչ` Անդրեյ Լարկովը, դարձել է բրոնզե մեդալակիր:
Այս մրցաձևում հաղթանակ է տոնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանենը, որը մրցատարածությունը հաղթահարել է 2 ժամ 8 րոպե 22,1 վայրկյանում:
Բոլշունովը նրան զիջել է 18,7 վայրկյանով, Լարկովը (+2 րոպե 37,5 վայրկյան) դարձել է երրորդը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2018/02/24/Olympics/865060
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել