«Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղևորներին՝ կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղևորները փետրվարի 15-ից հետո այլևս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրևանոցներ, թղթապանակներ:
Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները՝ օպերատորները, լուսանկարիչները և այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, և այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին: Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ, իսկ ձեռքի ուղեբեռը՝ 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաև Հայաստանի քաղաքացիների վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: