operativ.am-ը գրում է

Տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ խոշոր չափի գույք հափշտակելու դիտավորությամբ, տուժող տղայի մասին արատավորող տեղեկությունները՝ վերջինիս մերկ լուսանկարները և տեսագրությունները, չհրապարակելու սպառնալիքով՝ պահանջել է խոշոր չափի՝ 620.000 դրամ գումար:

Ըստ քրեական գործի նյութերի՝ տղան տուժողի հետ ծանոթացել է Օդնոկլասսնիկի սոցիալական կայքով, նրա հետ սկսել է շփվել նաև Ֆեյսբուք սոցիալական կայքում, որի ընթացքում տուժողին հայտնել է, որ ինքը բիսեքսուալ է, և տեղեկացել, որ վերջինս նույնպես ունի նման սեռական կողմնորոշում: Այնուհետ տղաները փոխանակվել են մերկ նկարներով:

Ըստ մեղադրանքի՝ տղան որոշել է շորթման եղանակով՝ մերկ նկարները և տեսանյութերը չհրապարակելու պայմանով, տուժողից գումար ստանալ: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով խնդրել է, որ վերջինս ուղարկի իր մերկ տեսանյութերը, որտեղ կերևա նրա դեմքը: Դրանից հետո, ստանալով թվով վեց հատ հիշյալ պարունակությամբ տեսանյութերը, որտեղ տուժող երիտասարդը եղել է մերկ, ցուցադրել իր մարմնի տարբեր մասերը, և դրանցում երևացել է նրա դեմքը, պահանջել է խոշոր չափի՝ 620.000 դրամ գումար՝ սպառնալով չվճարելու դեպքում նշված տեսանյութերը տարածել վերջինիս Ֆեյսբուք սոցիալական ցանցի ընկերների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել