Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը չի բացառում, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերը կշարունակի աշխատանքն իր պաշտոնում նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Այս մասին հայտնել է գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն: Շտեգերն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում փոխարինել է հեռացված Պետեր Բոսին և մինչև 2018 թվականի հունիսը նախատեսված պայմանագիր կնքել.

«Ես հասկանումեմ, որ ԶԼՄ-ների համար «Բորուսիայի» գլխավոր մարզչի հարցը հաճելի թեմա է քննարկման համար: Դժվար է մրցաշրջանի ընթացքում մարզիչ փոխելը: Մենք Շտեգերի հետ մինչև մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր ենք կնքել, որպեսզի գարնանը մեր հետագա քայլերը հանգիստ քննարկելու հնարավորություն ունենք:

Ի սկզբանե, մենք բաց ենք ցանկացած զարգացման համար»,- Վատցկեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել