Tert.am-ը գրում է.

Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելու,դատախազի միջնորդության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանի հետ: 

-Պարո՛ն Ենոքյան, դեկտեմբերի 8-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրող դատախազի միջնորդության հիման վրա ազատազրկման մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը: Որոշ իրավապաշտպաններ և փաստաբաններ կասկածի տակ են դնում այդ նախաձեռնության իրավաչափությունը: Օրինակ՝ Սաֆարյանի պաշտպանը վիճարկում է առաջին հերթին հիմնավոր կասկածի առկայությունը:

-Հարցին առավել ամբողջական պատասխանելու նպատակով հարկ եմ համարում հակիրճ անդրադառնալ գործի դատավարական նախապատմությանը: 

Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով: 2015 թվականի ապրիլի 9-ին Գևորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2015 թվականի մայիսի 4-ին դատախազի որոշմամբ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

2015 թվականի մայիսի 4-ից գտնվելով ազատության մեջ՝ Գևորգ Սաֆարյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, այն է՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր արարք, մասնավորապես՝ 2016թ. հունվարի 1-ին առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ:

Վերոհիշյալ հանցանքի կատարման համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել