Tert.am-ը գրում է.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը, որով կարգավորվում է բուհերում սովորող ուսանողների տարկետման հարցը, չի վերացնում տարկետումը, դրանով անարդարությունն է վերացվում, օրենքի փոփոխությունն ազդելու է նաև բուհական համակարգի վրա և բարձրանալու է բութական կրթության որակը, «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ արդեն 2-րդ անգամ է (առաջին անգամ որպես պաշտպանության նախարար) ներկայացվում տարկետումը հանելու մասին օրինագիծ և հարցին, թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում և արդյոք տարկետման հանումը ՀՀ Նախագահի համար ունի սկզբունքային նշանակություն, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Գիտեք, նախ ժամանակները փոխվում են, փոխվում է և՛ մեր գործողությունների փիլիսոփայությունը, և՛ մեր օրենքների տրամաբանությունը. սա մեկ։ Եվ պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել, փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, և այնպես չէ, որ 180 աստիճանով:

Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ հանճարեղ մի զորակոչիկ, անպայման այդ զորակոչիկին տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պիտի լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու համար, որովհետև մտածողներ, ցանկացողներ շատերն են: Եվ ասել՝ գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ, դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ, մեր բոլոր սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ:

Եվ այսպես կարելի է շարունակել: Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի, ներկայացնում են, որ վերացվում է տարկետման իրավունքը:
Չի վերացվում տարկետման իրավունքը։ Մյուս կողմից խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում։ Հարց է առաջանում՝ առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում, սոցիալապես անապահով խա՞վը։ Ակնհայտ է, չէ՞, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաև բուհական համակարգի վրա, բարձրանալու համակարգի որակը, ուսուցման որակն է բարձրանալու, և բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, և ոչ թե նրանք, որ բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար:

Արդեն շրջանառության մեջ է դրված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը. ես կարծում եմ՝ էական փոփոխություններ այնտեղ ևս կան, և մենք հինգ, տասը տարվա կտրվածքով պիտի բեկումնային փոփոխություն ունենանք բարձրագույն կրթության համակարգում»:

Հարցին, թե այս փուլում, կամ գուցե որոշակի ժամանակ հետո ինչու չդարձնել այնպես, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնելու ժամանակ բանակում ծառայելը լինի պարտադիր, Սերժ Սարգսյանն ասել է, որ չգիտի դեպք հիմա գործող օրենքով, երբ օրենքի դրույթների խախտմամբ է, որ ինչ-որ մարդկանց երեխաներ օգտվում են հնարավորությունից։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել