Aysor.am-ը գրում է.
Կառավարության մտադրությունը՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային օրեր հայտարարել՝ արդարացված է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
 
«Ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունն աշխատում է լարված գրաֆիկով, հիշում ենք նույնիսկ, որ ընկերական ձևով որոշեցին նաև շաբաթ օրերին աշխատել։ Հիմա որոշում են աշխատանքային դարձնել նաև հունվարի 3,4,5-ը», - ասաց Մակարյանը՝ նշելով, թե տոների, հիշատակի և այլ տոնակատարությունների թիվը տարվա կտրվածքով կազմում է 21 օր։ 
 
«Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում մեկ ամիս հերթական արձակուրդով ենք հանգստանում և գրեթե մեկ ամիս էլ չենք աշխատում տոների և հիշատակի օրերին», - ասաց նա։
 
Կառավարությունը, հիշեցնենք, մտադիր է կրճատել նախածննդյան օրերի քանակը: Մասնավորապես, առաջիկա նիստում քննարկվելու է հունվարի 3-ը, 4-ը և 5 աշխատանքային օրեր հայտարարելու մասին որոշման նախագիծը:
 
Գործատուների միության նախագահը փորձեց տնտեսական տեսանկյունից բացատրել այս փոփոխությունների միտումը։
 
«Տարվա ընթացքում 11 ամիս աշխատելով՝ եթե ստեղծում ենք 10.5 միլիարդ դոլարի ՀՆԱ, նշանակում է, որ մենք մեկ ամսում ստեղծում ենք մոտ 900 միլիոն դոլարի ՀՆԱ։ Այսինքն՝ եթե մեկ ամիս էլ չենք աշխատում տոների և հիշատակի օրերին, նշանակում է, որ մենք այդ 900 միլիոն դրամը չենք ստեղծում»։
 
Շարունակելով հաշվարկը՝ Գագիկ Մակարյանն ասաց, թե այդ 900 միլիոն ՀՆԱ-ի մեջ 5-6 օր աշխատելը մոտավորապես կնշանակի, որ ՀՆԱ-ի մեջ 3 % աճի պահուստ ունեինք, որը չէինք օգտագործում։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել