Երևան քաղաքի «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում օգոստոսի 29-ին կնոջը պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:
«Որոշում է կայացվել նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ չիրականացնել հետապնդում 35 հոդվածի 1 մասի 3 կետի ( վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ) հիմքով»,- նշեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Գ. Հակոբյանը վնասազերծվել էր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել