Tert.am-ը գրում է.

Ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չհաջողվեց կոալիցիա կազմել 4 կուսակցությունների միջև:

«Տիկին Մերկելը ձախողեց և եկել է ժամանակը, որպեսզի նա լքի կանցլերի պաշտոնը»,-Հաուլանդի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:

Կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում, մասնավորապես՝ միգրացիայի ու էներգետիկայի թեմաների շուրջ:

«Ուստի՝ ավելի լավ է չկառավարել, քան թե վատ կառավարել»,- մեկնաբանել է Լինդները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել